Ավելի քան 40 երկրների ղեկավարներ են ժամանելու Ղազախստանի մայրաքաղաք Աստանա` մասնակցելու ԵԱՀԿ գագաթաժողովին: Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ-ի ԵԱՀԿ դեպարտամենտի տնօրեն Սերժան Աբդիքարիմովը:
«Մասնակցության հաստատումները դեռ ստանում ենք: Այս պահի դրությամբ ավելի քան 40 երկրների եւ կառավարությունների ղեկավարներ հաստատել են ԵԱՀԿ գագաթաժողովին իրենց մասնակցությունը»,- ասել է նա, հոկտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում:
«Անվանապես դեռ չեմ ասի: Դրանք հիմնականում եվրոպական երկրների, նաեւ ասիական աշխարհմասը ներկայացնող երկրների ղեկավարներ են»,- ասել է Աբդիքարիմովը:





























