Հայաստանի իշխանությունները Իրան-Հայաստան երկաթուղու հիմքի վրա գոնե մի ռելս չեն դրել: Այս մասին սեպտեմբերի 17-ին լրագրողներին ասել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Նրա խոսքով՝ դրանից հետո ոչ մեկը մեր իշխանությունների հայտարարություններին չի հավատա, թե երկիրը շրջափակված է, եւ օգնության ծրագրեր են անհրաժեշտ:

Այդ երկաթուղին պիտի կառուցված լիներ դեռեւս 10 տարի առաջ՝ որպես Հայաստանի համար կարեւոր նախագիծ: «Սակայն իշխանությունները միանգամայն այլ հարցերով են զբաղված՝ երկիրը ձեռնտու գնով վաճառելով: Նույն բանն է կատարվում արդյունաբերության ոլորտում: Ինչ-որ ժամանակ իշխանությունները որոշեցին, որ մենք հզոր քիմիայի կարիք չունենք, այսինքն՝ նաեւ «Նաիրիտի» կարիքը չունենք: «Առուվաճառքի» մտածողության տեր ճարպիկ մարդը միայն իր գրպանի հարցերից է հասկանում: Իր հնոտիի: Էլ նրանից ինչպես պահանջես, որ «Նաիրիտից» գլուխ հանի»,- խորհուրդ է տվել Մեսրոբյանը: