Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի հիշողությունների գիրքն ներկայացվել է Literary Review պարբերականի հակամրցանակաբաշխությանը` գրկանության մեջ սեքսն ամենավատը նկարագրելու համար: Գրական պարգեւը, որի մասին գրողներն ամենաքիչն են երազում, սովորաբար տրվում է հորինված պատմությունների հեղինակներին: Սակայն այս անգամ ժյուրին բացառություն է արել նախկին վարչապետի եւ իր կնոջ՝ Շերիի սիրային գիշերվա մասին հիշողությունների համար:

«Այդ գիշեր նա օրորում էր ինձ ձեռքերի վրա եւ սփոփում, ասում այն, ինչ որ ես էի ուզում լսել»,-գրում է նախկին վարչապետն իր հիշողություններում:

«1994 թվականի մայիսի 12-ի այդ գիշերը ես էգոիստաբար սիրո կարիք էի զգում, որն էլ ինձ պարգեւեց Շերին: Ես հագենում էի նրանով, որ ուժ ունենայի: Ես կենդանի էի՝ ուղղորդված բնազդով...»:

«Սեքսի վատագույն նկարագրության» հակամրցանակին առաջադրվել է նաեւ Մարտին Էմիսի թեկնածությունը «Հղի այրին» ստեղծագործության համար, ինչպես նաւե Իենա Մակէվանայի թեկնածությունը «Արեւային Էներգիա» եւ Ջոնաթան Ֆրանցենայինը` «Ազատություն» ստեղծագործությունների համար:

Թե ո՞վ կարժանա հակամրցանակին, հայտնի կլինի մյուս ամիս, սակայն The Daily Telegraph պարբերականի աղբյուրը հաղորդում է, որ Բլերի գիրքը ֆավորիտների ցանկում է: