Վրաստանում այսօր՝ հոկտեմբերի 15-ին ընդունել են Սահմանադրության վերջնական տարբերակը: Երկրի խորհրդարանում Սահմանադրության նոր խմբագրման օգտին քվեարկել են 112 պատգամավորներ, դեմ՝ միայն հինգը:

Գործող Սահմանադրության մեջ 4 փոփոխություն է արվել, որոնք ամբողջությամբ փոխում են պետության կառուցվածքը եւ կառավարական համակարգը: Մասնավորապես, նախարարների եւ վարչապետի թեկնածություններն առաջադրելու եւ հաստատելու է խորհրդարանը: Նախատեսված է նաեւ իշխանության տարբեր թեւերի տարանջատում ու դատական համակարգի լիակատար անկախություն:

Փոփոխությունների մի մասն ուժի մեջ կմտնի հրապարակումից 15 օր անց, մյուս մասը՝ 2011-ի հունվարի 1-ին: Հիմնական օրենքը, սակայն, ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2013-ից:

Սահակաշվիլիի խոսքով, Սահմանադրության ընդունման ժամանակ հաշվի են առնվել ընդդիմության առաջարկները: