Tokyo Game Show ցուցահանդեսում վիրտուալ իրականության տեխնոլոգիաները կին մանեկենը վերածել են իրատեսական 3D պերսոնաժի, հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով Reuters-ը:

Տոկիոյում վիրտուալ իրականությունը էլ ավելի ռեալիստական է դարձել, նշում է պարբերականը:

Սենսորներով հագեցած կին մանեկենը, որն արձագանքում է հպումներին, ունի E-mote տեխնոլոգիա, երկչափանի պտկերը վերածում է 3D անիմացիայի, թույլ է տալիս բոլոր ցանկացողներին զգալ, իբր իրենք գործ ունեն իրական կին պերսոնաժի հետ: Այցելուները հնարավորություն են ունեցել հպվել, եւ եթե շատ են ցանկանում, շոյել նրան: