Հորդառատ անձրեւները Թուրքիայում հեղեղել են բազմաթիվ բնակելի տներ՝ երկրի տարբեր վարչական շրջաններում եւ քաղաքներում:

Cihan գործակալությունը հաղորդում է, որ հիմնականում անձրեւաջրերը հեղեղել են բնակելի տների նկուղներն եւ մուտքերը: Ամենից շատ տուժել են Բուրսա եւ Իզմիր քաղաքները:

Մոտ երեք հարյուր ֆաբրիկաներ, բնակելի տներ, գրասենյակներ եւ ձեռնարկություններ հեղեղվել են Բուրսայում: տուժած շրջաններում կտրուկ աճել են պատահարները:

Փրկարարական ծառայություններն այժմ մաքրում են փողոցները, չեն աշխատում շուկաներն ու խանութները: Վերջին տվյալներով, մեկ մարդ զոհվել է, եւս մի քանիսը վիրավորվել են: