Հայաստանի ներկա իշխանություններին կարելի բնութագրել միայն մեկ բառով. Ավազակապետություն. Նրանց խնդիրը Հայաստանը թալանելն է, ոչ թե առաջ տանելը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 15-ին Մատենադարանի մոտ տեղի ունեցող Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ-ի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքով, թեեւ Սերժ Սարգսյանը ժամանակին ասել է, որ ամեն ընտանիք պետք է հնարավորություն ունենա մեքենա եւ տուն գնելու, սակայն ժողովրդի եկամուտներն օրեցօր նվազում են:
Նախկին քաղաքապետը հիշեցրեց նաեւ Ռուսաստանում ապրող հայ օլիգարխ Սամվել Կարապետյանի՝ Հայաստանում 200 մլն դոլարի ներդրում կատարելու խոստումը, որը մինչ օրս չի իրականացրել:
«Ավազակապետներն իշխանությունից չեն ուզում արժանապատվորեն հեռանալ, նրանք ուզում են ազատվել մեզանից»,-նշեց Խաչատրյանը:




























