Իրանը հերքել է Եմենին զենք մատակարարելու եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը խախտելու մասին Սաուդյան Արաբիայի մեղադրանքները: Այս մասին գրում է Irna-ն:

«Սաուդյան Արաբիան արդեն մեկուկես տարի մասնակցում է Եմենի ժողովրդի դեմ ոչ ռացիոնալ պատերազմին, Սաուդյան Արաբիան նաեւ ոչնչացրել է Եմենի քաղաքացիական ենթակառուցվածքների մեծ մասը, կարող է նաեւ դպրոցներ եւ հիվանդանոցներ ոչնչացնել: Զարմանալի է, որ Սաուդյան Արաբիան դժգոհում է ՄԱԿ-ում, մինչդեռ ինքն է եմենցի ժողովրդի դեմ զենք օգտագործում:

Իրանի Իսլամական հանրապետությունը չի հավատում Եմենի ճգնաժամի ռազմական լուծմանը եւ մշտապես ռազմական գործողությունների դադարեցման եւ երկխոսության կոչ է անում՝ այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար»,- ասված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության հայտարարությունում: