Apple եւ Energous ընկերությունները սկսել են սմարթֆոնների համար նոր ինքնատիպ լիցքավորման սարքեր մշակել՝ անլար տեխնոլոգիայով:

Ըստ Oane-ի՝ դրանք հնարավորություն կընձեռեն սմարթֆոնները լիցքավորել մինչեւ 5 մետր տարածության վրա: Չնայած Apple-ն ու Energous-ը պաշտոնապես դեռեւս չեն համագործակցում, սակայն ԱՄՆ-ի Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը հաղորդել է, որ Energous-ը հայտ է գրանցել, որի համաձայն՝ նոր արտադանքը փորձարկում է անցնելու Apple-ի գաջեթների վրա:

Նոր սարքն Energous-ի եզակի չիպ կունենա, որի օգնությամբ հնարավոր կլինի սմարթֆոնը լիցքավորել տան ցանկացած անկյունում: Սարքի արտադրությունը ծրագրվում է սկսել հաջորդ տարեսկզբին՝ ութերորդ սերնդի iPhone-ների թողարկումից կարճ ժամանակ առաջ: