Հոկտեմբերի 14-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 31-ամյա Վահե Ն.-ն, վարելով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 83-ամյա Վլադիմիր Ղալայանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստացված վնասվածքներից Վ. Ղալայանը տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:





























