Ռուսաստանի եւ Բելառուսի շահերն ավելի կարեւոր են այն տարաձայնություններից, որ առաջացել են վերջին շրջանում այդ երկրների ղեկավարների միջեւ: Այդ մասին Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը:
«Խնդիրները, վեճերը, տարակարծությունները, որ լինում են ընտանիքներում, անխուսափելի են, բայց կենսական շահերն ավելի կարեւոր են»,- ասել է Պուտինը:
Պուտինը նշել է, որ նիստում քննարկվելու է Միութենական պետության սոցիալական զարգացման հայեցակարգը:
Իր հերթին, Բելառուսի վարչապետ Սերգեյ Սիդորսկին հայտնել է, որ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը 2010թ. հունվար-օգոստոսին կազմել է 500 մլրդ ռուբլի: Սիդորկսին նշել է, թե Բելառուսը Միութենական պետության շրջանակներում միտված է կառուցողական աշխատանքի:





























