ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է Մոսկվայի թիվ 57 քաղաքային հիվանդանոց` սրտի ամբողջական հետազոտություն անցնելու համար: Նրան հիվանդանոց տեղափոխելը կապ չունի որեւէ հիվանդության սրման հետ, այս հետազոտությունը նախատեսված է եղել վաղուց:
Ինքը` արտիստը մի փոքր հումորով հայտարարել է, որ իր 75-ամյակի հետ կապված անհանգստություններից հետո, իրեն հանգստացնում են եւ նախապատրաստում 80-ամյակին:
Նշենք, որ Ջիգարխանյանի 75-ամյակը նշել են հոկտեմբերի 3-ին, իսկ հոկտեմբերի 10-ին դրան միացրել են նաեւ Մոսկվայի դրամատիկական թատրոնի 15-ամյակը ու միասին նշել:
Դրանից հետո, հոկտեմբերի 13-ին հայտնի դերասանն իրեն վատ է զգացել: Նա բողոքել է սուր ցավերից կրծքավանդակի շրջանում: Բժիշկները հայտարարել են, որ նրա մոտ ստենոկարդիա է:
2007-ին Արմեն Ջիգարխանյանը ինսուլտ է տարել, ուստի վերականգնման կարիք ունի:




























