Չինաստանում վաճառված երկու Galaxy Note 7 միաժամանակ պայթել է. սրանք ՉԺՀ-ում Samsung-ի սմարթֆոնների հետ կապված առաջին միջադեպերն են, հայտնում է   Bloomberg-ը:

Galaxy Note 7-ի երկու պայթյուն է տեղի  ունեցել կիրակի:

Միաժամանակ Samsung-ից պնդել են, որ չինական շուկայում վաճառված սմարթֆոններում չինական ATL ընկերության մարտկոցներ են օգտագործվել: Այլ երկրներում վաճառվել են սմարթֆոններ, որոնց մարտկոցները մատակարարել է ընկերության դուստր ձեռնարկություն Samsung SDI-ն:

Samsung SDI-ն  Galaxy Note 7-ի համար տիրապետող մատակարար է եղել` մատակարարելով մարտկոցների մոտ  70 տոկոսը:

Սեպտեմբերի 2-ին, մի քանի տասնյակ միջադեպից հետո, երբ Samsung Galaxy Note 7-երը պայթում էին հենց լիցքավորման ընթացքում, ընկերությունը հրապարակայնորեն դրանք վտանգավոր էր ճանաչել: Samsung-ը դադարեցրել է վաճառքը եւ հայտնել, որ բոլոր սմարթֆոնները, անկախ ձեռք բերման ժամանակից եւ երկրից, անվճար կփոխարինվեն