Ամբողջ աշխարհի գիտնականները շարունակում են տարբեր տեսությունների ապացույցներ փնտրել, որոնցից մեկը ենթադրում է հինգերորդ չափման առկայություն:  Եթե փորձարկումը, որը նախատեսել են անցկացնել Մեծ ադրոնային կոլայդերի  (ՄԱԿ) օգնությամբ, հաջող անցնի, մարդիկ կկարողանան շատ հետաքրքիր բան իմանալ այդ չափման մասին, հայտնում է  Informing-ը: 

Վերջերս նոր մասնիկի` Հիգգսի բոզոնի հայտնաբերումը հետազոտողներին ոգեշնչել է` նոր ապացույցներ փնտրել թաղանթների տեսության համար, որը ժողովրդականություն էր ձեռք բերել 90-ական թվականներին, սակայն այդպես էլ հաստատում չէր ստացել: 

Տվյալ տեսության համաձայն, մեր չափման հարեւանությամբ բազմաթիվ զուգահեռ աշխարհներ գոյություն ունեն: Դրանցում հայտնվել հնարավոր է հատուկ մուտքի օգնությամբ: Մասնագետները նախատեսել են նման մուտք գտնել ՄԱԿ-ի օգնությամբ` ապացուցելով Մ-տեսությունը: 

ՄԱԿ-ի օգնությամբ գիտական աշխատողները մտադիր են Կալուցիում-Կլեյնի մասնիկներ հայտնաբերել, որոնք, տեսության համաձայն, գտնվում են այլ չափումներում եւ այնպիսի հատկանիշներ ունեն, ինչպիսիք սովորականները, բայց նրանց զանգվածն անհամեմատ ավելի մեծ է: 

Եթե Մեծ ադրոնային կոլայդերի օգնությամբ նման մասնիկներ հայտնաբերվեն, դա կապացուցի ոչ միայն հինգերորդ չափման առկայությունը, այլեւ հնարավորություն կտա մուտք գտնել այնտեղ:  Մնում է միայն հուսալ, որ գիտնականների փորձարկումը հաջողությամբ կպսակվի: