Greenpeace միջազգային կազմակերպությունը իր բողոքն է արտահայտել Հունգարիայում Ajkai Timfoldgyar Zrt կավահողային գործարանի վերագործարկման դեմ: Գործարանում վերջերս տեղի է ունեցել վթար` տոքսիկ հեղուկի  արտահոսքով, որը երկրի պատմության մեջ խոշոր բնապահպանական աղետի պատճառ է դարձել:

Ինչպես հաղորդում է Газета.ru-ն, Greenpeace-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ Հունգարիայի կառավարությունն այսօր բացում է մի գյուղ, չտեղեկացնելով մարդկանց, թե որքան վտանգավոր է այդտեղ գտնվելը:

Երկրի կառավարությունը վերագործարկում է վթարի ենթարկված գործարանը, միայն տոքսիկ նյութերից օգուտ ստանալու նպատակով, թեև դեռ լուծված չէ այդ նյութերն անվտանգ պահպանելու խնդիրը:

Նշենք, որ հոկտմբերի 4-ին  Ajkai Timfoldgyar Zrt գործարանում պայթյունի հետևանքով տեղի է ունեցել թունավոր կարմիր շլամի արտահոսք: Արտահոսքի հետևանքով թունավոր նյութերը հեղեղել են մոտակա տարածքը. զոհվել է 9 մարդ, տուժել` 120-ը: Ոչնչացվել է Դունայի վտակներից մեկի կենդանական աշխարհը: