Ինտերնետային YouTube կայքում ադրբեջանցի օգտագործողը տեսանյութ է տեղադրել «1 Azeri 3 Rusu ciliyir»  վերնագրով: Էթիկայի կանոներից ելնելով, NEWS.am-ը չի թարգմանում այդ արտահայտությունը:

Տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես ինչպես աթլետիկ կազմվածքով մի ադրբեջանցի մեկը մյուսի հետեւից ծեծում է սլավոնական արտաքինով երեք երիտասարդի, որոնք ենթադրաբար ռուսներ են: 

Ակնհայտորեն սպորտի հետ առնչություն ունեցած ադրբեջանցին, գազանաբար ծանր հարվածներ է հասցնում երիտասարդներին, որոնք շատ ավելի թույլ կազմվածք ունեն:

Երիտասարդներից մեկին նա ուղղակի ոտքով «տշում է», երբ նա արդեն անգիտակից գետնին ընկած է:

Պետք է նկատել, որ շուրջը կանգնած են մարդիկ եւ ոչինչ չեն ձեռնարկում, ոմանք նույնիսկ ժպտում են, ակնհայտորեն ուրախանալով իրենց տեսածից:

Ծեծից հետո, երեք երիտասարդներից մեկն այդպես էլ մնում է գետնին ընկած` անգիտակից վիճակում: Տեսանելի է, թե ինչպես նրա գլխի մոտ արյան լճակ է գոյանում:

Տեսանյութը ինտերնետում տեղադրել է ադրբեջանցի Ռիզվան Հուսեյնովը` Rizvan128 նիկով:

Քանի որ ներկայացված վիդեոն հեռացվել է  Rizvan128 վիդեոբազայից, NEWS.am-ը տեսանյութը ներկայացնում է մեկ այլ հասցեից, որի օգտագործողը հասցրել է պահպանել այն։