Թուրքիայի Ադանա քաղաքի բնակիչ 19-ամյա Սուլեյմանը Facebook-ի միջոցով ծանոթացել է 13-ամյա աղջնակի հետ, հանդիպել նրա հետ  եւ բռնաբարել։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Սուլեյմանը 13-ամյա աղջկան հրավիրել է ընկերոջ տուն եւ այնտեղ բռնաբարել, այնուհետ զանգել-կանչել է ընկերոջը՝ 18-ամյա Ջաներին։  Վերջինս եւս փորձել է բռնաբարել, սակայն աղջնակը խիստ դիմադրություն է ցույց տվել, որը կատաղեցրել է երիտասարդին, ով աղջկա գլուխը մտցրել է լվացքի մեքենայի մեջ, ահաբեկել եւ բռնաբարել։

Ոստիկանությունը 2 երիտասարդներին էլ ձերբակալել է։