Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հրահանգել է ոստիկանական հատուկ կազմավորումներ օգտագործել` վերականգնելու համար վառելիքի պահեստարանների աշխատանքը վերականգնելու համար, որը շրջափակել են գործադուլավոր ցուցարարները:

Գործադուլավորները, ովքեր դեմ են հանդես գալիս կենսաթոշակային բարեփոխումներին, հոկտեմբերի 15-ին խանգարել են վառելիքի պահեստարանների աշխատանքին, որոնք ապահովում են Փարիզի օդանավակայանների բնականոն աշխատանքը: Միաժամանակ, փակվել են նաեւ Ֆրանսիայի նավթավերամշակման բոլոր 12 գործարանները, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Արդեն 4-րդ օրն է փակվել են նաեւ ուսումնական հաստատությունները եւ ուսանողները մասնակցում են ցույցերին:

Հիշեցնենք, որ ըստ կենսաթոշակային բարեփոխումների, կենսաթոշակային տարիքը 60-ից բարձրացվում է 62-ի: