Վահան Ստեփանյանը, ում ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն որակում է որպես օրերս բացահայտված նյույորքյան հայկական հանցախմբի ղեկավարներից մեկը, հոկտեմբերի 15-ին ինքնակամ հանձնվել է ամերիկյան իշխանություններին։
Նա մեկն էր կասկածյալներից, ում չէր հաջողվել ձերբակալել հոկտեմբերի 13-ին, երբ ԱՄՆ տարբեր նահանգներում ձերբակալվել էին ամերիկահայկական հանցավոր խմբավորման անդամներ, գրում է «Ամերիկայի ձայնը»:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով, Վահան Ստեփանյանն այլ մարդկանց անվան տակ կրեդիտային քարտեր է ստացել։ Նա նաեւ կասկածվում է նրանում, որ ԱՄՆ-ում էմիգրացիայի վերաբերյալ փաստաթղթեր լրացնելիս խաբեություններ է թույլ տվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱՄՆ-ում ձերբակալել էին հայկական մի հանցախմբի, որը կասկածվում է բժշկական ապահովագրույթյան ոլորտում 160 մլն դոլարի խարդախությունների մեջ։ Մաֆիոզ խմբի ղեկավարը «Պզո» մականունով Արմեն Ղազարյանն է։





























