Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի ներքին գործերի նախարար Աբդուռռեզա Ֆազլիի հետ եւ նրա հետ քննարկել հարեւան երկրների բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր։
Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի ոստիկանության եւ Իրանի ներքին գործերի նախարարության միջեւ հաստատված արդյունավետ փոխգործակցության հետագա ընդլայնումը։
Էդվարդ Նալբանդյանն ու Աբդուռռեզա Ֆազլին գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ մուտքի արտոնագրերի պահանջի վերացման վերաբերյալ հուշագրի ուժի մեջ մտնելուց հետո փոխադարձ այցելությունների զգալի աճ է գրանցվել։





























