Apple ընկերությունը ճկուն բռնակներով սովորական թղթե տոպրակ է պատենտավորել, հայտնում է Lenta–ն։

Արտոնագրման հայտը ներկայացվել էր 2016-ի մարտին, սակայն հանրությանը հասանելի է դարձել միայն հիմա։ Apple–ն իր գյուտն ուղղակի պայուսակ է անվանում։ Այն չունի ոչ մի բարձր տեխնոլոգիական հնարավորություններով ներդրված սարքեր։

Ապրանքի հեղինակները պնդում են, որ առկա թղթե պայուսակների մեծ մասի բաղադրության մեջ 50 տոկոսից պակասն է վերամշակված նյութ, մինչդեռ Apple–ի տոպրակներն ավելի էկոլոգիական են։