ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար է նշանակվել Աշոտ Մանուկյանը:

ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Աշոտ Մանուկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար:

Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը Լեւոն Յոլյանն էր:

Կենսագրական տվյալներ

Աշոտ Լեւոնի Մանուկյան

Ծնվել է 1968 թվականի ապրիլի 8-ին, անկուսակցական է, ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ ինժեներ-մեխանիկ մասնագիտացմամբ, ապա՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, ստացել է գործարար կառավարման մագիստրոսի որակավորում, տնտեսագիտության դոկտոր է։

Աշխատանքային գործունեությունը՝

1995 – 1997թթ՝ ՀՀ կենտրոնական բանկ` աշխատակազմի ղեկավար/խորհրդի քարտուղար

1996 2001 ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական

հետազոտությունների ինստիտուտ` հայցորդ

1997 1998 ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն` աշխատակազմի ղեկավար/գլխավոր  վարչության պետ

1997 1998 Տնտեսական բարեփոխումների տեղեկատվական-վերլուծական կենտրոն

(Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության համատեղ ծրագիր)` ծրագրի ղեկավար-կենտրոնի տնօրեն

1998-1999 ՀՀ կառավարության աշխատակազմ` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

1999-2001 Հայաստանի ազգային հեռուստատեսություն` գործադիր տնօրենի տեղակալ

2001-2003 Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերություն` խորհրդի փոխնախագահ

2003-2004 «Միցուբիսի» կորպորացիա` խորհրդատու

2004-2011 «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ` գլխավոր տնօրենի տեղակալ

2011-2015 «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ` գլխավոր տնօրենի տեղակալ

2012-2012 «Թելասի» ԲԸ` գլխավոր տնօրեն

2015 առ այսօր «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ` գլխավոր տնօրեն