«Առավոտ թերթը գրում է, որ դեռ մարտի 26-ին «Անկախ նորություն» կայքը տեղեկացրել էր, որ «Հյուսիսային պողոտայում «պետական կարիքների համար» շենքի կառուցման նպատակով իր տնից վտարված եւ փողոց ներտված, երկրորդ կարգի հշմանդամ, 5 զավակների մայր Մարիամ Գիշյանը մտադիր է մեկնել Թուրքիա եւ այնտեղ քաղաքական ապաստան խնդրել: Նրա չափահաս զավակները վարձակալած տան վարձը` 60 հազար դրամ,  կուտակել եւ չէին կարողանում վճատերլ, որովհետեւ աշխատանք չէին գտնում անձնագիր ու մշտական բնակության հասցե չունենալու պատճառով:

Նրանց տունը` շուրտ 130 քմ մակերեսով եւ 1000 քմ հողամասով, պետությունն ընդամենը 20 հազար դոլար էր գնահատել: Օրերս Facebook սոցիալական ցանցում Անահիտ Բերբերյան անունով հանդես եկած մի քաղաքացի «Ազգայնականներ ո՞ւր եք» վերնագրի տակ տեղեկացրեց, որ «պետական կարիքի» զոհ Մարիամ Գիշյանը նոր է վերադարձել Թուրքիայից. Նրան այդ երկրում համաձայնել են քաղաքական ապաստան տալ: Մեկ ամսից նա չորս զինվոր եւ մեկ ապագա մայր է տանելու Հայաստանից»: