Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական վարչությունից։

Մեզ հետ զրույցում նշել են, որ նկուղում հայտնաբերվել է նաեւ ատրճանակ։  Հանգամանքները պարզվում են։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Գյումրիի մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր, ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդին հրազենային վիրավորում է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։

Դեպքի վերաբերյալ ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էին, որ ստացել են նման ահազանգ, այս պահին իրավապահները դեպքի վայրում են, հանգամանքները ճշտվում են:

Մահացողը Վարդեւան Գրիգորյանի կրտսեր որդին է՝ Արշակը: Նա 22 տարեկան է:

Նկարում Վարդեւան Գրիգորյանն է: