Հոկտեմբերի 18-ին Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Սոբյանինի թեկնածությունը չեն հաստատի Մոսկվայի քաղաքային Դումայում` որպես Մոսկվայի քաղաքապետ, ինչի մասին գրել էին ռուսական լրատվամիջոցները:
Ինչպես գրում է «Արգումենտի.ru»-ն, այդ օրը Մոսկվայի քաղաքային Դուման նախատեսում է հավաքվել ու որոշել Մոսկվայի քաղաքապետի պաշտոնի համար Սոբյանինի թեկնածության գաղտնի քվեարկության օրը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Մոսկվայի քաղաքային Դումայի քննարկմանն է ներկայացրել փոխվարչապետ, Ռուսաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Սոբյանինի թեկնածությունը ՝ նրան Մոսկվայի քաղաքապետի լիազորություններով օժտելու համար:
Նախագահը նշել էր, որ քաղաքապետի թեկնածուն «կյանքի բավարար փորձ ունի»: Նա հիշեցրել է, որ Սոբյանինը գլխավորել է իր նախընտրական շտաբը:
Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել էին չորս թեկնածուներ՝ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, փոխվարչապետ Սերգեյ Սոբյանինը, Նիժեգորոդի մարզի նահանգապետ Վալերի Շանցեւն ու Մոսկվայի կառավարության փոխվարչապետ Լյուդմիլա Շվեցովան:





























