«Հրապարակ» թերթը գրում է, որ վերջին շրջանում մարդկային հոծ զանգվածներ բռնել են երկու ճանապարհ. Կամ դեպի ՕԵԿ, կամ` ԲՀԿ: «Եթե առաջինում ապաստանում են նախկին պաշտոնյաները` դարձյալ չինովնիկանալու փափագով, ապա երկրորդ դեպքում` «մտավորականությունը» թերեւս նյութական կոնկրետ ակնկալիքով: Տարբեր առիթներով ԲՀԿ-ականները հայտարարում են, որ կուսակցություն մտնելու ցանկություն հայտնել են բազմաթիվ մշակութային կազմակերպություններ, բայց չգիտես ինչու, ԲՀԿ տենչացողների անունները գաղտնի են պահում: Այդ ցանկում է «Հայբուսակ» ոչ պետական բուհը, որը որոշել է Ծառուկյանի տանիքի տակ հավաքվել խմբով: Ասում են` կոլեկտիվով են կուսակցականացվելու: Իսկ գաղտնիության պատճառը ֆիլտրացիան է»,- գրում է թերթն ու նշում, որ ԲՀԿ ընդունվելու համար պետք է երաշխավորներ լինեն, այլ կերպ ասած, կուսակցության ներսում պետք է մարդ ունենաս:
Օրինակ եթե ցանկանում ես ԲՀԿ անդամ դառնալ, ներսի մարդը պետք է երաշխավորի, որ դիմումատուն պատեհապաշտ չէ, սկզբունքային է, կուսակցության գաղափարներից չի շեղվելու: Իհարկե, մոտեցումը բավականին լուրջ է, բայց հասկանալի չէ, թե ինչ մեխանիզմներ են կիրառելու մարդու հավատարմության աստիճանը որոշելու, ապա երաշխավորելու համար:





























