Գիտնականները քվանտային տելեպորտացիայի օգնությամբ 30 կմ հեռավորության վրա փոխանցել են լույսի մասնիկների մեջ կոդավորված տեղեկություն, հայտնում է Nature Photonics ամսագիրը
Հյուսվածքա-օպտիկական ցանցերի միջոցով քվանտային տելեպորտացիան կարող է զգալիորեն լավացնել ինտերնետային միացությունների անվտանգությունն ու հուսալիությունը: Սակայն տեղեկությունները մեծ հեռավորություններ փոխանցելիս անհրաժեշտ են լույսի անկախ աղբյուրներ: Խնդիրն այն է, որ մի աղբյուրի լուսային փունջը մի քանի կիլոմետր անցնելուց հետո պետք է չտարբերվի մյուս աղբյուրի լուսային փնջից:
Այս խնդիրը լուծելու համար երկու հետազոտական խմբեր իրարից անկախ մշակել են հակադարձ կապի ու լուսային ազդանշանների սինխրոնացման մեխանիզմներ հատուկ քվանտային տելեպորտացիայով իրենց փորձերի համար: Մի դեպքում գործածվել է հեռահաղորդակցություններին ալիքին բնորոշ երկարության լույս: Դա թույլ է տվել նվազագույնի հասցնել արագությունը, որի դեպքում ֆոտոնային ազդանշանը օպտիկական հյուսվածքով անցնելիս կորցնում է ինտենսիվությունը: Մյուս գիտախումբը լրացուցիչ օգտագործել է 795 նանոմետր ալիքի երկարության լուսային փունջ:
Փորձի արդյունքները ցույց են տվել, որ հեռավոր տարածությունների վրա քվանտային տելեպորտացիան տեխնիկապես հնարավոր է: Գիտնականները հույս ունեն, որ իրենց աշխատանքը թույլ կտա մշակել նոր տեխնոլոգիաներ, որոնք կլավացնեն տարրական մասնիկներում կոդավորված տեղեկությունների փոխանցման արդյունավետությունը:





























