Արեւը, որը Երկրի վրա կյանքի աղբյուր է, վերջին հաշվով կոչնչացնի մեր մոլորակը: Նման եզրակացության են հանգել ամերիկացի աստղաֆիզիկոսները, որոնք երկար ժամանակ զբաղվել են լուսատուի էներգիայի ծախսի հարցով, հայտնում է Informing-ը:

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ Արեւը ծախսում է անհավանական քանակության էներգիա: Ապագայում դա կարող է հանգեցնել նրան, որ Արեւը կբռնկվի, իսկ Երկիրը Վեներայի աստիճանի կշիկանա՝ հետեւաբար կյանքն էլ նրա վրա կվերանա:

Մասնագետների խոսքով արեւի միջուկում ջերմաստիճանը կազմում է 10-15 մլն աստիճան ըստ Ցելսիուսի, ինչը հանգեցնում է դրանում ջրածնի կուտակմանը: Արդյունքում լուսատուն ժամանակի ընթացքում կսկսի սեղմվել, տաքացնելով մեր մոլորակը մինչեւ գերբարձր ջերմաստիճաններ: Արդյունքում Երկրի վրա օվկիանոսները պարզապես կեռան, մոլորակը կծածկվի գոլորշու ամպով, իսկ բոլոր կենդանի արարածները պարզապես կզոհվեն: Ապոկալիպիսիսի նման պատկեր են նկարագրում գիտնականները :

Մասնագետները ասում են, որ նման բան արդեն տեղի ունեցել է Արեւի վրա մոտ 4 մլրդ տարի առաջ: Այն ժամանակ բարձր ջերմաստիճանի պատճառով Արեւը ուժեղ սեղմվել է, բայց հետո ամեն ինչ վերադարձել է իր նախկին վիճակին: