Caucasus research resource centers-ը Հայաստանի, Արբեջանի եւ Վրաստանի քաղաքացիների շրջանում հարցումներ է անցկացրել՝ փորձելով ճշտել այդ երկրների կանանց՝ այլազգիների հետ ամուսնանալու հավանականությունը։ Հարցն այսպես է դրված եղել. ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ ձեր ազգի կանայք ամուսնանան այլազգի տղամարդկանց հետ։

Ռուսների հետ ամուսնություններին կողմ է արտահայտվել հայերի 51, դեմ՝ 48 տոկոսը։ Ամերիկացիների նկատմամբ եւս վերաբերմունքը միանշանակ չէ՝ 39 տոկոս կողմ եւ 59 տոկոս դեմ։ Երրորդ տեղը կիսել են հույն եւ իտալացի փեսացուները։ Նրանց հաջորդում են գերմանացիները, շվեդները, հրեաները։ Վրացիների հետ ամուսնություններին դեմ է արտահայտվել հարցվածների 70 տոկոսը։ Ամենամեծ մինուսը, ինչպես եւ սպասելի էր, ադրբեջանցի եւ թուրք փեսացուներինն է։ Նրանց դեմ է արտահայտվել հայերի համապատասխանաբար 91 եւ 92 տոկոսը։

Վրացի հարսնացուներին հույների եւ իտալացիների կողքին գերադասում են տեսնել հարցված վրացիների 41 տոկոսը։ Թույլատրելի են նաեւ ռուսների եւ ամերիկացիների հետ ամուսնությունները՝ 39 տոկոս։ Աբխազներին կողմ է արտահայտվել 36, դեմ՝ 61 տոկոսը։ Անցանկալի են ամուսնությունները թուրքերի, քրդերի եւ չինացիների հետ։

Ադրբեջանում պարադոքսալ վիճակ է։ Չնայած որ 49 տոկոսը եղբայրական Թուրքիային կողմ է արտահայտվել, 50 տոկոսը կտրականապես դեմ է թուրք փեսացուներին։ Մնացած՝ եվրոպացի, ռուս եւ ամերիկացի փեսացուները չեն հավաքել անգամ 10 տոկոս «կողմ» ձայներ: «Հայեր» սյունակում հետեւյալ պատկերն է՝ 0 տոկոս «կողմ», 99 տոկոս «դեմ»: