«Ժամանակ» թերթի տեղեկություններով` բազմաթիվ հանցատեսակների մեջ մեղադրվող, այդ թվում՝ առողջապահական ապահովագրության զեղծարարությունների գլխավոր հեղինակ, հանցախմբի ղեկավար եւ օրերս ԱՄՆ-ում ձերբակալված «օրենքով գող» Արմեն Ղազարյանը՝ «Պզոն», սերտ կապեր է ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության լիազորված անձ Սերոբ Հարությունյանի հետ։ Նրանք նաեւ սերտ եւ փոխշահավետ համագործակցություն են ունեցել։ «Պզոն» ՔԿՀ-ներում ապահովել է Սերոբին անցանկալի քրեական կամ ոչ քրեական տարրերին «կոտրելու» գործառույթը եւ վերահսկել նրանց, իսկ Սերոբը, օգտագործելով իր ԱԱԾ-ական կապերը, միշտ քրեական պատասխանատվությունից «պրծացրել է» «Պզոյի» զինակիցներին ու ընդհանրապես նրան անհրաժեշտ մարդկանց։ Մանրամասներին սպասեք հաջորդող համարներում:
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն



























