Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել: Մի քանի բնակավայրեր ուժեղ անձրեւների պատճառով լրիվ ջրի տակ են անցել: Նախնական տվյալներով, աղետին զոհ է գնացել 9 մարդ:
Անձրեւներն ափերից դուրս են բերել Շենախ գետի ջրերը, որի արդյունքում բոլորից շատ տուժել են լեռնային Ջուգբա, Միխայլովկա գյուղերի եւ Գեորգիեւկա, Անաստասեւկա կայարանների տները: Տասնյակ մարդիկ մնացել են անտուն:




























