Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Եռաբլուրում են նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
Հայաստանի եւ Արցախի նախագահները, պաշտոնատար անձինք ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ զորավար Անդրանիկի շիրիմներին:











