Google–ը Android եւ iOS բազայով սմարթֆոնների համար թողարկել է Allo մեսենջերը՝ խելացի պատասխանների գործառույթով։ Չաթում ընկերների հարցերին կհայտնվեն խելացի պատասխաններ, ընդ որում, դրանց որակը կբարելավվի ժամանակի ընթացքում եւ կհարմարվի անհատական օգտատերերին, փոխանցում է RSN–ը։
Google–ը, նաեւ օգտագործելով պատկերների ճանաչման իր համակարգը, կառաջարկի խելացի պատասխաններ նկարների համար։
Հավելվածի մեջ սմայլիկներից բացի, կարելի է օգտագործել նաեւ ստիքերներ։
Այս պահին հավելվածը գործում է միայն անգլերեն։





























