Google որոնողական համակարգը գլխավոր էջում (հայկական տիրույթում) Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ դուդլ է պատրաստել եռագույնի ֆոնին՝ փոխարինելով իր տարբերանշանի տառերից մեկը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի պատկերով։
«Շնորհավոր Հայաստանի անկախության օրը»,- ասվում է կից գրառման մեջ:
Նշենք, որ Հայաստանն այսօր տոնում է անկախության 25-րդ տարեդարձը:




























