Instagram–ն օգտատերերին ներկայացրել է հրապարակվող լուսանկարների եւ տեսանյութերի սեւագրերը պահպանելու հնարավորություն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Գործառույթը հասանելի է հավելվածի վերջին տարբերակում։ Լուսանկարը սեւագրում պահպանելու համար բավական է միայն այն խմբագրելուց հետո սեղմել «Հետ» կոճակը։ Ընդ որում, պահպանվում են ոչ միայն լուսանկարի կարգավորումները, այլ նաեւ տեղագրությունը, մակագրությունը, օգտատերերի նշումները։































