Դիզայներ Թինքեր Հեթֆիլդն ու Nike-ի գործադիր տնօրեն Մարկ Փարքերը ներկայացրել են HyperAdapt 1.0 մարզակոշիկը, որում իրականություն է դարձել «Վերադարձ դեպի ապագա» կատակերգությունից ինքնուրույն կապվող քուղերով կոշիկի ֆանտաստիկ հայեցակարգը:

Ըստ Lenta-ի՝ մոդելը վաճառքի կհանվի 2016 թվականի նոյեմբերի վերջին: