Գյուլենականներին օգնելու մեղադրանքով օրեր առաջ ձերբակալված պրոֆեսոր Մեհմեդ Ալթանը դատարանի որոշմամբ կալանավորվել է։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ գյուլենականներին ու հեղաշրջման փորձին աջակցած պրոֆեսոր եղբայրներ Ահմեդ Ալթանին ու Մեհմեդ Ալթանին դատարանում հարցաքննել են 5 ժամ։

Հարցաքննության ժամանակ Taraf պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Ահմեդ Ալթանը նշել է, որ ամբողջ կյանքում պայքարել է հեղաշրջումների դեմ եւ չէր կարող այս անգամ աջակցել դրան։

Դատարանը որոշել է ստորագրությամբ ազատ արձակել Ահմեդ Ալթանին, սակայն կալանման որոշում է կայացրել Մեհմեդ Ալթանի նկատմամբ։