ԱՄՆ կառավարությունը Boeing ամերիկյան ավիակոնցեռնին թույլատրել է Իրանին օդանավեր վաճառել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մենք արտոնագիր ենք ստացել եւ բանակցում ենք Iran Air ընկերության հետ»,– ասել են ընկերությունից։

Խոսքը ավելի քան 100 օդանավերի վաճառքի մասին է, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 25 մլրդ դոլար։