Այսօր, հոկտեմբերի 16-ին Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում մեկնարկեց սպորտային մարմնամարզության աշխարհի 42-րդ առաջնությունը: Մինչեւ հոկտեմբերի 24-ը շարունակվելիք մրցմանը կմասնակցեն աշխարհի բոլոր ուժեղագույն մարմնամարզիկները:

Հայաստանը ներկայացված է միայն մեկ մարզիկով: 26-ամյա Հարություն Մերդինյանը ելույթը կսկսի հոկտեմբերի 19-ին:

Աշխարհի առաջնությունը կլուսաբանեն մի քանի հարյուր լրագրողներ: Հսկայական հետաքրքրությունը պայմանավորված է առաջնության կարգավիճակով: Այն օլիմպիական վարկանիշային է թիմային հաշվարկում: