Առանց ռուսական բիզնեսի ու կապերի Աբխազիայի տնտեսությունն անհնար է ոտքի կանգնեցնել: Այս մասին հոկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը` երկրորդ աբխազական գործարար ֆորումի նիստի ավարտից հետո:
Նրա խոսքով, ներկայումս լավ նախադրյալներ կան Աբխազիայի տնտեսության զարգացման համար: «Եթե մենք ավելի հաճախ սկսենք հանդիպել մեր ռուս գործընկերների հետ, համագործակցության եւ Աբխազիայի տնտեսության զարգացումն ավելի դինամիկ կլինի: Մենք դուրս ենք գալիս լուրջ ու բարց, բայց նաեւ արագ զարգացման ուղի»,- ընդգծել է Բագապշը, հավելելով, որ մեծ հույսեր է կապում ավարտված գործարար ֆորումի արդյունքների հետ, որին մասնակցել են երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներ:




























