Ամերիկյան Սան Գաբրիել քաղաքի ղեկավար Ալբեր Խուան ձերբակալվել է կանացի պայուսակ կողանալու համար: Քաղաքապետը գողացել է կնոջ պայուսակն ու փորձել մեքենայով ճողոպրել հանցանքի վայրից:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, քաղաքապետի ու կնոջ միջեւ կոնֆլիկտը տեղի է ունեցել ավտոկանգառում: Ենթադրվում է, որ նրանք չեն կարողացել կիսել ինչ-որ գումար:
Նախաքննության տվյալներով, Խուանը վերցրել է կնոջ փողերով լի պայուսակը եւ մեքենայով հեռացել, բայց ընդամենը 500 մետր չանցած նրան ձերբակալել է ոստիկանությունը: Այդուհանդերձ, Խուանն իրեն մեղավոր չի համարում. «Որպես հրապարակային մարդ եւ նախկին բոյսկաուտ ես հետեւում եմ վարքի բարձրագույն ստանդարտների: Ես վստահ եմ, որ դատարանում կապացուցեմ իմ անմեղությունը»:



























