Իրանի իշխանությունները շարունակում են աստիճանաբար ազատ արձակել Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցներին։ Այս անգամ ազատ է արձակվել 3 մարդ, ևս մեկը շարունակում է կալանքի տակ մնալ,- հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Իրանի պետական լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ դեսպանատան իրանական ծագում ունեցող 9 աշխատակիցներ ձերբակալվել էին ու կալանքի ենթարկվել Իրանի մայրաքաղաքում՝ նախագահական ընտրություններից հետո ծավալված անկարգություններին մասնակցելու կասկածանքով։
Իրանի իշխանությունների գործողությունների առնչությամբ իր խորը հիասթափությունն է հայտնել Անգլիայի վարչապետ Գորդոն Բրաունը. «Նման գործողություններն անթույլատրելի են… որոշ մարդիկ Իրանում փորձում են օգտագործել Բրիտանիան՝ առավել բաց ու ժողովրդավարական լինելու արդարացի կոչերի լույսի ներքո»,- ասել է նա։



























