Աշխարհահչակ ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2012-ին նախատեսված  երկրի նախագահական ընտրություններում, գրում է «Պրավդան»:

Նախաձեռնությունը պատկանում է «կանաչների» ներկայացուցիչներ Անտուան Վախտերին եւ Ժան Մարկին: «Մենք Ձեր մասին մտածում ենք, որպես ամենալավ թեկնածու, ով կարող է ներկայացնել մեզ 2012-ի նախագահական ընտրություններում»,- նշել են նրանք:

Ինքը` Բարդոն, ով հայտնի է որպես կենդանիների վառ պաշտպան, նույնպես չի բացառում իր մասնակցությունը նախագահական քվեարկությանը: «Կարեւոր է, որ կենդանիների պաշտպանության օգտին հանդես գա թեկուզ մեկ մարդ, քանի որ բոլորին, թե աջերին, թե` ձախերին դա չի հետաքրքրում»,- հայտարարել է 76-ամյա դերասանուհին:

Նրա քաղաքական հայացքների կամ ինչ-որ ծրագրի մասին ոչինչի չի հաղորդվում: