Եվրամիության միջազգային հարցերի եւ քաղաքական անվտանգության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հոկտեմբերի 16-ին առաջարկել է Իրանին միջուկային ծրագրի օրակարգով բանակցություններ վարել նոյեմբերի 15-18-ին, գրում է «ՌԻԱ նովոստին»:

Նշենք, որ երկու օր առաջ` հոկտեմբերի 14-ին Էշթոնը Իրանին առաջրկել էր Իրանին բանակցություններ վարել «նոյեմբերի կեսերին» Վիեննայում: Հաջորդ օրը Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին կոչ էր արել հստակեցնել առաջարկի ժամկետները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Վեցնյակը» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներն ու Գերմանիան) 2003-ից, ՄԱԳԱՏԵ-ի հետ համատեղ, փորձում է հասնել Իրանի կողմից ուրանի հարստացման աշխատանքների դադարեցմանը, որոնք կարող են սպառնալիք լինել միջուկային զենքի չտարածման ռեժիմի տեսանկյունից: Իրանի հետ «վեցնյակի» բանակցությունները դադարեցվել են 1999-ին, երբ նոյեմբերին ՄԱԳԱՏԵ-ի կառավարող խորհուրդն իր մեծամասնությամբ բանաձեւ ընդունեց, որը քննադատում էր Իրանին ուրանի հարստացման երկրորդ գործարանը կառուցելու համար:

Այս տարվա հունիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է 1929 բանաձեւը, որով Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ են կիրառվում, որպեսզի ստիպեն նրան զիջման գնալ: Թեհրանը, սակայն, պնդում է, որ միջուկային զենք չի ստեղծում եւ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում: