Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամին կից ստեղծվել է ԱՊՀ երկրների, Վրաստանի եւ Բալթյան երկրների  լրագրողների մամուլի ակումբ:

Նոր կազմակերպության նպատակը ԱՊՀ երկրների լրագրողների միջեւ ամուր կապերի ստեղծումն է, թեմատիկ պրես-տուրերի անցկացումը, ինչպես նաեւ փորձի փոխանակմաննպատակով իրականացնող փոխայցելությունները:

Ինչպես նշել է նախաձեռնության հեղինակ եւ ղեկավար Ռոման Աղաեւը (Ադրբեջան), մամուլի ակումբում աշխատանքի ընթացքում շեշտադրում չի արվելու քաղաքական հարցերի եւ հակամարտությունների վրա: Առաջնահերթություն է համարվելու համագործակցությունը հումանիտար ոլորտում: