Ուգո Չավեսը իր եռացող էներգիայից ու իր սրտից շատ է բաժին հանել անկախ Բելառուսի կառուցման համար: Այս մասին հոկտեմբերի 16-ին Վենեսուելայի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նրանց միջեւ բանակցություններն ընթանում են Մինսկում` նեղ ձեւաչափով: «Ես շնորհակալ եմ քեզանից ոչ միայն նավթի եւ այլ մատակարարումների, այլ նաեւ այն արեւի համար, որ դու բերել ես մեզ»,- ասել է Լուկաշենկոն:

Երկու լիդերների բանակցություններին բելառուսական կողմից մասնակցել են ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը, փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն, ինչպես նաեւ հատուկ հանձնարարությունների գծով նախագահի օգնական Վիկտոր Շեյմանը:

Նշենք, որ Չավեսը Բելառուս է ժամանել Մոսկվայից: