Հոկտեմբերի 16-ին Մոսկվայում հայտնավերվել է «Գազպրոմ » ԲԲԸ-ի ֆինանսատնտեսական դեպարտամենտի ղեկավարի 36-ամյա տեղակալ Սերգեյ Կլուկի դին` գլխի հրազենային վնասվածքով:
Դիակը հայտնաբերել են նրան պատկանող ավտոտնակում, որտեղ հայտնաբերել են նաև ռազմական CZ-75 տեսակի ատրճանակը:
Հաղորդվում է, որ դեպքի առնչությամբ կատարվում է ստուգում: Քննության նախնական վարկածով, մենեջերն ինքնասպան է եղել:




























