Հոկտեմբերի 16-ին անհայտ անձինք գողացել են շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի ավտոմեքենան:

Ինտերֆաքսը հաղորդում է, որ ավտոմեքենայի բեռնախցիկում եղել է վարպետ ոսկերիչների պատրաստած շախմատի եզակի հավաքածու:

Ձեռնարկված հետախուզական միջոցառումների շնորհիվ` ավտոմեքենան հայտնաբերվել և վերադարձվել է տիրոջը: Առևանգողների նկատմամբ հարուցվել է քրեական գործ: