Snapchat ընկերությունը, որի գլխավոր արտադրանքը համանուն բջջային հավելվածն է, հայտարարել է ներդրված տեսախցիկով արեւային ակնոցի արտադրության մասին, փոխանցում է BBC-ն:

Spectacles  անունը կրող նոր գաջետը վաճառքի կհանվի այս տարի եւ  կարժենա 130 դոլար: Տեսախցիկը թույլ կտա 10 վայրկյան տեւողությամբ տեսանյութեր նկարահանել:

Միաժամանակ Snapchat-ը հայտարարել է, որ անվանափոխվում է եւ այսուհետ կոչվելու է Snap, Inc: Դրանով ընկերությունն ընդգծում է, որ պատրաստվում է ընդլայնել իր գործունեությունը Snapchat մեսենջերից դուրս: