Եվրոպայում հինգ տարով արգելելու են կենդանիների կլոնավորումը: Այդ արգելքը չի տարածվի հետազոտությունների նպատակով կատարվող և վերացող տեսակների պահպանմանն ուղղված կլոնավորումների վրա: Ինչպես հայտնում է «Տրուդը», այդ մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի անանուն ներկայացուցիչը:

«Կլոնավորվածների միսը պիտանի չէ ուտելու համար: Կլոնավորված կենդանին արժե 15-20  հազար դոլար, այն նախատեսված է միայն հետազոտությունների համար, այլ ոչ` սթեյք պատրաստելու»,- բացատրել է Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչը:

Միևնույն ժամանակ, սննդի անվտանգության Եվրոպական գործակալության փորձագետները կարծում են, որ կլոնավորված կենդանիներից ստացված միսն ու կաթը վտանգավոր չեն մարդու առողջության համար: